Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը
20.11.2012 | 14:38

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, Artists for Peace բարեգործական կազմակերպության հիմնադիր, Never Again մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը:

Նախնական լուրերի համաձայն` երգչուհին մահացել է լեղապարկի վիրահատությունից հետո առաջ եկած բարդությունների հետևանքով:

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ